12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Սյունիքի մարզպետը չի նեղսրտել

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի նեղսրտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիք կատարած այցի ժամանակ արված դիտողություններից: “Դա աշխատանքային գործընթաց է, իսկ եթե կա աշխատանք, լինում են նաեւ որոշակի թերություններ, որոնք անպայման կշտկվեն”,-ասաց Վահե Հակոբյանը:

Չնայած մարզպետի 100 օրը լրանալու առիթով առաջիկայում ասուլիս կկազմակերպվի, սակայն, նա լրագրողների հետ զրույցում կիսվեց առաջիկա անելիքներից: Մասնավորապես, 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը արվելու են դիվերսիֆիկացման քաղաքականության միջոցով՝ զարգացնելով միջին եւ փոքր ձեռնարկատիրությունը:

”Սյունիքի մարզի տնտեսությունն հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վրա, որոնք մարզի ՀՆԱ-ի 85% են կազմում, 10%-ը էներգետիկ ոլորտն է, 5%-ը մնացած այլ ճյուղերինը  ”,-ասաց Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, Սյունիքը համեմատական առավելություններ ունի գյուղատնտեսության, մեխանիկայի, այլընտրանքային էներգիայի, սննդի վերամշակման ոլորտներում: Առաջիկայում կբացահայտեն նոր հնարավորություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով կներկայացվեն ներդնողներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ