26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս են Եղեգնաձորում բիզնես անում

ԱՁ Գոհար Գևորգյանը երեկ պարգևատրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով:

Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հյուրատուն ունի Եղեգնաձորում, դա իր սեփական տունն է, որ որպես հյուրատուն  է ծառայում արդեն 19 տարի:

՛՛Շատ զբոսաշրջիկներ ունենք, ամեն տեղից գալիս են՛՛,-ասաց նա՝ նշելով, որ տուրիստները հիմնականում գալսի են Եղեգնաձորի տեսարժան վայրերը դիտելու:

Հարցին, թե ինչպես են տեղեկանում իրենց մասին, նա պատասխանեց, որ դրան օգնում է համացանցը, ինչպես նաև իրենց  գտնում են Տուր ընկերությունների միջոցով: 

Իսկ արդյոք պայմաններն այնպիսին են, որ զբոսաշրջիկները ցանկանան այնտեղ հյուրընկալվել, Գևորգյանն արձագանքեց. ՛՛Իհարկե, կա, մակարդակը շատ բարձր է՛՛:

Ինչ վերաբերում է գներին, ապա մեկ սենյակն արժե 8-10 հազար դրամ, որի մեջ ներառված է նախաճաշը: Դիտարկմանը, թե այդքան էլ մատչելի չէ, նա ասաց. ՛՛Մեր պայմանների դեպքում էժան է, մենք շատ լավ սենյակներ ենք տրամադրում՛՛:

Հարցրինք` Հայաստանում եկամկտաբեր է բիզնեսով զբաղվելը՝ նա պատասխանեց. ՛՛Կապ չունի, եթե դու դրա մեջ իսկապես սիրտ ես դնում, եթե կարողանում ես ապահովել եկամտի աճը, ստացվում է՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ