04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարության արտահերթն ուշացավ.հարկային բեռը չի փոխվի

Սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստի օրակարգում  2014թ. պետբյուջեի նախագիծն է: Նիստը սկսվեց նախատեսված ժամից 20 րոպե ուշացումով:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նիստի սկզբում ասաց, որ 2014թ.-ին կառավարությունըպլանավորումէ համախառն ներքին արտադրանքի 5.2% աճ, այդկանխատեսումնէընկածպետականբյուջեի 2014 թ. նախագծիհիմքում:

Եկող տարի պետականբյուջեի նախագծով առաջարկվում է եկամուտներ 1 տրլն 127 մլրդ 400 մլնդրամ, ծախսեր՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, դեֆիցիտ՝110 մլրդ 500 մլն դրամ:

Հարկերի եւ տուրքերի մասնաբաժինը ՀՆԱում կկազմի 23,1%, դեֆիցիտը՝ 2,3%:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, զարգացող երկրներում տեղի է ունենում տնտեսական ցուցանիշների վատթարացում: Համաշխարհային բանկն ու Արրժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը: Սա, ըստ վարչապետի,  Հայաստանի վրա էական ազդեցություն կարող է թողնել:

Հաշվի առնելով վերջին տարիներին մասնավոր ներդրումների կրճատումը, կառավարության ղեկավարը գործընկերներին հորդորեց մտածել  բիզնես միջավայրի բարելավման մասին: “Պետք է հարկային բեռը ճիշտ բաշխենք, որ տեղի չունենա հարկային բեռի ավելացում: Ամեն տարի հարկերի ցուցանիշը բարձրացնում էինք 0.3 տոկոսային կետով, այս տարի որոշեցինք թողնել նույնը, որ բիզնեսի վրա բացասական ազդեցություն չլինի”,- ասաց Տ. Սարգսյանը:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը նույնպես նոր միջավայր է ստեղծում: Վարչապետը նկատեց, որ այդ անցումը պիտի սահուն լինի:

Եկող տարի կենսաթոշակների մոտ 15 %, աշխատավարձերի 40 % բարձրացում է նախատեսված:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ