02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հադրութի Օխտը կռան աղբյուրը

Կառուցվել է 1900 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։ 2020 թ․ պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Հադրութ քաղաքի հարավային մասում՝ Հադրութի Երե բազար թաղամասում, որի այս հատվածը կոչվում է աղբյուրի անունով։ Աղբյուրը գտնվում է Հադրութ քաղաքի հին հատվածում՝ Երե բազար (Վերին շուկա) կոչվող թաղամասում։ […]

10-ից 9-ի դեպքում ջերմ ընդունելության կարժանանան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննան ու Նիկոլը կարան գնան մշակութային էլիտայի ցանկացած ներկայացուցչին հյուր, ու 10-ից 9-ի դեպքում իրանք ջերմ ընդունելության կարժանանան։ Այ սրանում ա խնդրի խորքայնությունը։ Եթե աշխարհ տեսած, կրթված ու քաղաքակիրթ արվեստագետն ա քծնում, կամ առնվազն հյուր ընդունում էտ գավառականների ընտանիքին, որդու արյան դիմաց կարմիր դիպլոմ ստացող ու դրանով ուրախացող միջին վիճակագրական […]

Շալվայի (Շալուա) կամուրջը

Կամուրջը կառուցվել է 12-13-րդ դարերում, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Շալուայի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից 600 մ արևելք՝ Հակարի գետի արևելյան Շալուա (Շալվա) վտակի վրա։ Գետը հայտնի է նաև Արքուգետ անվամբ։ Միաթռիչք, կամարակապ, քարե կամուրջ է, որի հիմքերը մեկնում են բնական ժայռերից։ Կառուցված է տեղական կրաքարով և կրաշաղախով։ Ստորին հատվածում […]

Վաղը Վարդավառն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։ Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: […]

Արցախում հիմնովին ավերվել են Զորավոր Սբ․ Աստվածածին, Սուրբ Համբարձման և Շուշիի եկեղեցիները

«Ապառաժ». 1921թվականին, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, վերջինս հստակ քաղաքականությամբ պայքար սկսեց Արցախի հայկականության դեմ։ Այդ ինքնակոչ երկրի ղեկավարները առաջնորդվում էին՝ այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է կարգախոսով, ինչը նշանակում է, որ Արցախը ենթակա է ադրբեջանականացման։ Դրա համար, նախ պետք է գրվեր նոր պատմություն և զուգահեռ վերացվեին այդ պատմության ստեղծման ընթացքի խոչընդոտները, ասել է թե […]

Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  […]

Թուրք լրագրող. Թուրքիան պատասխանատու է ցեղասպանության համար

Թուրքիան պատասխանատու է միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջման և բազմաթիվ բնիկ քաղաքակրթությունների (ներառյալ հունական, հայկական և ասորիների) ոչնչացման համար՝ ցեղասպանության, ջարդերի և մարդկության դեմ այլ հանցագործությունների համար։ Այս մասին սոցցանցերում գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։ «Թուրք պաշտոնյաները բարոյական և նյութական փոխհատուցում չեն վճարել երկրի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ կատարած հանցագործությունների համար: Նրանք նույնիսկ զղջման նշաններ […]

Լալազարի կամուրջը

Կառուցվել է 1867 թվականին, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Լալազարի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Որոտան գետի ստորին հոսանքի վրա՝ Անդոկաբերդ գյուղի մոտ։ Այս հատվածում գետն ավելի շատ հայտնի է Բարգուշատ անվամբ։ Կամրջի շինարարությունն անհրաժեշտ էր դարձել Սյունիքի՝ 19-րդ դարի խոշորագույն Խնձորեսկ գյուղից և այլ բնակավայրերից արդյունաբերական Կապան, Մեղրի, Նախիջևան և ավելի հարավ […]

Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը

Կառուցվել է 1892 թվականին, անխափան գործել է մինչև 2023 թ․ սեպտեմբերի 27-ը։ Հետագայում գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում՝ Մարտունի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։ Հիմնվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի