16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրք լրագրող. Թուրքիան պատասխանատու է ցեղասպանության համար

Թուրքիան պատասխանատու է միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջման և բազմաթիվ բնիկ քաղաքակրթությունների (ներառյալ հունական, հայկական և ասորիների) ոչնչացման համար՝

ցեղասպանության, ջարդերի և մարդկության դեմ այլ հանցագործությունների համար։ Այս մասին սոցցանցերում գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։

«Թուրք պաշտոնյաները բարոյական և նյութական փոխհատուցում չեն վճարել երկրի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ կատարած հանցագործությունների համար:

Նրանք նույնիսկ զղջման նշաններ չեն ցույց տվել այս հանցագործությունների համար։

Նրանք հպարտանում են այն փաստով, որ քրիստոնյաներն ու հրեաներն այժմ կազմում են Թուրքիայի բնակչության ընդամենը 0,1%-ը։

Այսպիսով, թուրքական պետությունը ոչ մի կապ չունի Եվրոպայի հետ։ Իրականում դա լուրջ սպառնալիք է Հին աշխարհի անվտանգության համար»,- գրել է նա։

Նրա պնդմամբ՝ Թուրքիան ավելի քան չորս տասնամյակ է, ինչ կործանում է Կիպրոսի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը՝ շարունակելով մնալ ՆԱՏՕ-ի անդամ

և հավակնելով դառնալ Եվրամիության անդամ:

Նրա խոսքով` Սուրբ Մարկոսի եկեղեցու 6-րդ դարի խճանկարը, որը գողացվել էր 1974թ-ին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժելուց հետո, վերջերս հայտնաբերվել է Մոնակոյի բնակարաններից

մեկում և վերադարձվել է Կիպրոսի իշխանություններին:

Այս արվեստի գլուխգործոցը, ըստ մասնագետների, վաղ Բյուզանդական արվեստի վերջին ամենագեղեցիկ գործերից է:

Կիպրոսի բազմաթիվ այլ մշակութային կոթողներ գողացվել են թուրքերի կողմից և վաճառվել արտասահմանում:

Մի մասը վերադարձվել է: Օրինակ, 1989թ-ին Կիպրոսի Հանրապետության Լիթրանգոմի գյուղի եկեղեցուց գողացված խճանկարները հայտնաբերվել են ԱՄՆ-ում և վերադարձվել Կիպրոս:

2012թ-ին հրապարակված «Քաղաքակրթության անկումը. օկուպացված Կիպրոսի մշակութային ժառանգության ոչնչացումը» զեկույցում ասվում է.

«Թուրքիան Կիպրոսի դեմ միջազգային երկու խոշոր հանցանք է գործել: Ներխուժել և պառակտել է անկախ եվրոպական պետությունը

(2004թ-ից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ-ի անդամ է) և փոխել է կղզու ժողովրդագրական կազմը` պարբերաբար ոչնչացնելով իր ռազմական տիրապետության տակ

գտնվող տարածքների մշակութային ժառանգությունը…

Սա ակնհայտ ապացույց է, որ Անկարան փորձում է թուրքացնել օկուպացված տարածքները և հիմնական ներկայություն հաստատել այնտեղ»:

Զեկույցում գրված է, որ 1974թ-ից ի վեր Թուրքիան շարունակ ոչնչացնում է օկուպացված տարածքներում եղած ողջ հունական կամ քրիստոնեական ժառանգությունը:

2015թ-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հրապարակված զեկույցով հաստատվեցին վերոնշյալ զեկույզի տեղեկությունները:

«Որոշ հաշվարկներով` Կիպրոսի ավելի քան 60.000 մշակութային կոթող է գողացվել»,- նշվում է 2015թ-ի զեկույցում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ