22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շալվայի (Շալուա) կամուրջը

Կամուրջը կառուցվել է 12-13-րդ դարերում, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Շալուայի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից 600 մ արևելք՝ Հակարի գետի արևելյան Շալուա (Շալվա) վտակի վրա։

Գետը հայտնի է նաև Արքուգետ անվամբ։

Միաթռիչք, կամարակապ, քարե կամուրջ է, որի հիմքերը մեկնում են բնական ժայռերից։

Կառուցված է տեղական կրաքարով և կրաշաղախով։

Ստորին հատվածում կամարի եզրաքա­րե­րը սրբատաշ կրաքարից են, իսկ մնացածը՝ կոպտատաշ թերթաքարից։

Մոտ 3 մ լայնությամբ կամրջի երկթեք անցուղու երկայնքով երկու կողմից 40 սմ լայնությամբ և 25 սմ բարձրությամբ պահպանվել են երբեմնի բազրիքների հետքերը,

որոնք վկայում են, որ կամուրջը նախատեսված է եղել ինչպես հետիոտնի, այնպես էլ սայլակառքերի համար:

Կամուրջն առանձնանում է իր թռիչքի կամարի անսովոր և գեղեցիկ լուծմամբ, որը միանգամայն համահունչ է բնական միջավայրին։

Կամուրջը միջնադարում կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել Աղահեճք գավառի բնակավայրերի, ինչպես նաև Սյունիքի և Արցախի կապն ապահովելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ