02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա գյուղից 3կմ դեպի հյուսիս: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են Փրկչի վանք: Վանքի տարածքում պահպանվել է եկեղեցին, մոտակա բնակավայրը և հսկայական գերեզմանատունը: Պատարայի Ամենափրկիչը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծով: Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, ընդարձակ է և համեմատած եկեղեցու չափերի հետ` բավական մեծ: […]

Ինը մաս անապատը

Ինը մաս անապատը գտնվում է համանուն սարահարթի վրա, որը տարածվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Հուշարձանախումբը տեղակայված է Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մետր դեպի արևելք, բլրի վրա՝ շրջապատված լեռներով, թավ անտառներով, դրանց միջով հոսող առուներով ու գետակներով: Այս բնական համակարգը պատնեշ է դարձել անապատի համար։ Ներկա՝ Ինը մասանց (կամ Անապատ) […]

Խադարի վանքը

Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից : Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի […]

Ասրունց կամուրջը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ […]

Բարսղիշենի եկեղեցի

Բարսղիշեն կամ Բարսեղաշեն գյուղը գտնվում է Քարվաճառում, Լև գետի ձախակողմյան մի փոքր վտակի հարավային մասում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1650-1740 մետր է։ Գյուղի մասին միակ արձանագրությունը պահպանվել է Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում։ 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվում են քոլանեցի քրդերը և փոփոխելով գյուղի անվանումը այն կոչում են Բաղրսաղ։ Բարսիղաշեն և Ղամշլի գյուղերի միջև մի գեղատեսիլ բլրի […]

Դադիվանք

Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը: Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա […]

Պառավի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան եզրին՝ Տրտու (Թարթառ) գետի վրա: Բազմիցս վերաշինված միջնադարյան կամրջի վերջին՝ հավանաբար ԺԶ-ԺԷ դարերի վերակառուցման մասին ավանդաբար վկայվել է. ‹‹… քարաշէն Պառաւի- կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող է եղել թողած: Այդ փողը հանելու համար գիւղացիք բաւականին քանդել և, կիսով […]

Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոց

Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։ Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 […]

Սմբոտանի («Տրեխների կապ») կամուրջը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ : Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում: Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր: Խելերը դրված […]

Փոքրիկ հրաշամանուկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գանացի փոքրիկի մայրը, BBC-ին պատմել է իր  որդու նկարչական ​​ունակությունների մասին և հույս հայտնել, որ ապագայում նա կփոթորկի արվեստի աշխարհը: Նրա որդին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ տղա նկարիչը: Էյս-Լիամ Նանա Սեմ Անկրան հասել է անհավանական ռեկորդին ընդամենը 1 տարեկան 152 օրական հասակում։ «Նա արդեն գիտի, թե ինչ գույներ են լրացնում միմյանց»,- ասել է նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի