21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ :

Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն ավարտվել է 2002 թվականին:

Եկեղեցին նվիրված է Բերձորի և հարակից տարածքների ազատագրման ու ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Աղավնոյի եկեղեցու կառուցումը նախաձեռնել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ այդ տարածքների պարետ-պատասխանատուն էր:

Եկեղեցին կառուցվել է Պարույր Հայրիկյանի և կուսակցության անդամների նվիրատվությունների շնորհիվ:

Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել է նաև ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, ով եկեղեցու խաչքավորն է եղել:

Սրա մասին է վկայում եկեղեցու արևմտյան պատին փորագրված շինարարական արձանագրությունը :

Եկեղեցին նախագծել է անվանի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, կառուցվել է Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ալեքսան Հակոբյանի պաշտոնավարման տարիներին

և աջակցությամբ:

Հիշեցնենք, որ անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել:

Եկեղեցին ունի խաչաձև հատակագծային լուծում, կենտրոնագմբեթ է:

Արևմտյան ճակատի տանիքին ունի փոքրիկ զանգաշտարակ:

Միակ մուտքը արևմտյան ճակատում է:

Մուտքից վերև փորագրված է խաչ, որի տակ և շուրջը գտնվում է շինարարական արձանագրությունը:

Եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտ քարով, ցեմենտի շաղախով:

Եկեղեցու ներսում առկա է միայն բեմ և մկրտության ավազան, այն չունի ավանդատներ:

Եկեղեցու մոտ տեղադրված է շրջակայքից գտնված 10-11-րդ դարերի խաչքար:

Սրա վրա՝ ետնախորքն հեռացնելու տեխնիկայով փորագրված են երկու պարզ, երկբլթակ խաչեր:

Եկեղեցու կողքին է գտնվում նաև ժամանակակից խաչքար, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին :

Եկեղեցուն կից գտնվում է հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը:

Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է․

«Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները:

Սրբոց Նահատակաց եկեղեցին չի տուժել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, գտնվում էր բարվոք վիճակում:

2022 թվականի օգոստոսին Աղավնո գյուղը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Եկեղեցու ճակատագիրն անհայտ է:

Քանի որ այն նոր կառույց է և նվիրված  է տարածքի ազատագրման ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին, ենթադրելի է, որ եկեղեցին կարող է քանդվել Ադրբեջանի կողմից:

Պայմանավորված Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հանգամանքով՝ Արցախի Հանրապետության

իշխանությունները 2022 թվականի օգոստոսի սկզբին իրականացրել են այդ բնակավայրերից մշակութային շարժական հուշարձանների տարհանումը:

 

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ