03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Զարդանաշեն գյուղի աղբյուրը

Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ գերեզմանոց տանող ճանապարհի ձախ կողմում :

Աղբյուրի կառուցման մասին է վկայում շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ աղբյուրը կառուցվել է 1894 թվականին՝ օտարության մեջ վախճանված համագյուղացու հիշատակին.

«Աղբիւրս այս կառուցեալ է Զարտանաշէն գիւղացի օտարական տեղի վախճանեալ Մելիքսէթ Ալիքսանեան Առաքելեանցին յիշատակին, որ է Բաբալունց: 1894 ամի» :

Շինարարական արձանագրությունը գտնվում է նավի դիմահայաց պատի վրա՝ անկյունում, արձանագրության մոտ տեղադրված է զույգ խաչապատկերով մի սալքար :

Տեղի բնակիչները աղբյուրը կոչում էին Եղունիկի (Աղունիկի) աղբյուր:

Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով:

Ունի ուղղանկյուն կառուցվածք, նեղ ու երկարավուն նավ՝ պատրաստված սրբատաշ քարերից:

Աղբյուրը չի տուժել ռազմական գործողությունների արդյունքում:

Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ