09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պառավի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան եզրին՝ Տրտու (Թարթառ) գետի վրա:

Բազմիցս վերաշինված միջնադարյան կամրջի վերջին՝ հավանաբար ԺԶ-ԺԷ դարերի վերակառուցման մասին ավանդաբար վկայվել է.

‹‹… քարաշէն Պառաւի- կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող է եղել թողած:

Այդ փողը հանելու համար գիւղացիք բաւականին քանդել և, կիսով չափ, փչացրել են և այդ կամուրջը››:

Թռիչքի երկարությունը 7.64մ է, անցուղու լայնությունը՝ 4.78մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 11.10մ:

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ