24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարմիր գյուղի (Դռնավարզ) Կուճիր ճյուր աղբյուրը

Կառուցվել է 1916 թվականին, գործել է մինչև 2000-ական թվականները, վերջին տարիներին աղբյուրը ցամաքել էր։

2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է։

Անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։

Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք, Կարմիր գյուղում՝ Մեծ ճյուր աղբյուրից 120 մետր արևելք։

Կուճիր ճյուր աղբյուրը կառուցվել է 1916 թվականին՝ Լազր Միքայելյան Բեգլարյանցի նախաձեռնությամբ ու միջոցներով։

Այն ոչ մեծ չափերի կամարակապ շինություն է, որի ներքին պատին՝ կենտրոնից աջ ագուցված խոշոր քարին, շինարարական արձանագրությունն է`

<<Վալատեանցին յիշատակ աղբուրս շինէց իւր սեպհական ծախքով դռնավարզէցի Լազր Միքայէլեան Բէկլարեանց, 1916 ամի>>:

Աղբյուրն ամբողջությամբ երեսպատված է սրբատաշ կրաքարով, միայն թաղակապ ներքին հատվածում են օգտագործված կիսամշակ քարեր։

Նավի չափերն են՝ 250×60 սմ։

Աղբյուրի ջրամատակարարումը նավի ձախ կողմից է։

Ջրավազանն աղբյուրի կողքին է՝ ջրի ծորակից 2 մ հեռավորության վրա։

Աղբյուրի ներքին պատի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը։

Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Աղբյուրը կառուցված է կիսամշակ ու սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։

Պահպանված վիճակում ունի ավելի քան 2 մ բարձրություն։

Կուճիր ճյուր աղբյուրը գյուղամիջյան աղբյուր էր, որն ուներ նաև տնտեսական և հասարակական կյանքի համար կարևոր նշանակություն։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ