Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերից գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Միաթռիչք կամուրջ է, կառուցված անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝ […]