23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը

Կառուցվել է 1892 թվականին, անխափան գործել է մինչև 2023 թ․ սեպտեմբերի 27-ը։

Հետագայում գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։

Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում՝ Մարտունի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։

Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։

Հիմնվել է 1892 թվականին, շահագործվել է 1919 թվականից և անխափան գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Այնուհետև գյուղը բռնությամբ հայաթափվել է, ինչի հետևանքով անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։

Պլաճուր աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի հյուսիսային հատվածում՝ հին թաղամասում։

Հարմարեցնելով տեղանքի թեքությանը՝ աղբյուրը կառուցվել է հյուսիսային և արևելյան կողմերն ամբողջությամբ հողի մեջ մխրճված։

Ըստ շինարարական արձանագրության, որը տեղադրված է աղբյուրի ճակատամասի ձախ եզրին, կառուցվել է 1892-1919 թվականներին․

«Այս է յիշատակ | Խուդի Մեժլումե|անց։

Սկսել է 1892, վերջացրել է իւր թօռը Հրանդ Իսրյելեա՞նց Ստեփանեանց, 1919 թ.»։

Ըստ գյուղացիների՝ այն ժամանակին եղել է բավականին հորդահոս, որի համար էլ ստացել է իր անվանումը։

Ուղղանկյուն հատակագծով, երկու անհավասար կամարակապ մասերից կազմված,

մոտ 9,7 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ արտաքին չափերով շինություն է։

Եզրային պատերն ունեն 1 մ հաստություն։

Աջ կողմի կամարակապ հատվածի չափերն են՝ 3,2 մ, ձախինը՝ 3,75 մ։

Երկու մասերը բաժանող միջնապատի հաստությունը 70 սմ է։

Շինության խորությունը կազմում է 1,8 մ։

Ետնապատի ստորին հատվածում ամբողջ երկայնքով ձգվում է նավը, որն անցնում է

կամարակապ երկու մասերի բաժանարար պատի միջով։

Կառուցված է Մարտունու շրջանում տարածված թերթաքարով,

իսկ ճակատը և կամարների եզրաքարերը շարված են սրբատաշ դեղին կրաքարով։

Սրբատաշ է նաև նավը։

Կարևոր նշանակություն ունի Մյուրիշեն գյուղի տնտեսական և սոցիալական կյանքի, մշակույթի ուսումնասիրման, ինչպես նաև հայկական ճարտարապետության մեջ աղբյուրաշինության ուսումնասիրության համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ