Քոչիզի մոռացված մելիքությունն ու Մելիք Փաշայանները

Տողի Մելիք Եգանի հայտնի արձանագրության մեջ Արցախում հիշատակվում է ոչ թե 5, այլ 6 մելիքություն։ Ո՞րն է 6-րդը։ Քոչիզի մելիքությունը` մելիք Փաշայանների իշխող տոհմով։ Պատմական Քոչիզը գտնվում է այժմյան Ծովատեղ և Խերխան գյուղերից ներքև ընկած բլրալանջի վրա, որտեղ պահպանվել են տնատեղեր փոսորակների տեսքով, գերեզմանաքարեր և եկեղեցու ավերակներ։ Ծովատեղ գյուղում պահպանված կիսավեր եկեղեցին հանդիսանում էր այդ […]