23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնակատեղի ‹‹Գյավուր Ղալա››

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ), գտնվում է Հայկաջուր գյուղից արևելք, զբաղեցնում է մոտ 3 հա տարածություն:

1950-70 ական թվականներին հնավայրում պեղումներ են կատարել ադրբեջանցի մասնագետները:

Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել եկեղեցու հիմքերը, գերեզմանոց, արձանագիր տապանաքար և այլն:

Եկեղեցին բազիլիկ հորինվածքով շինություն է՝ 11,95 x 5,25 մ արտաքին չափերով՝ կառուցված կրաքարով և կրաշախաղախով:

Հատակը պատված է քառանկյունի սալաքարերով:

Արևելյան կողմից խորանն ունի կիսաշրջանաձև եզրապատ:

Եկեղեցին իր հատակագծով, հյուսիսային ավանդատան պատին փորագրված խաչային հորինվածքով, կղմինդրների հավաքածուով վերաբերում է 5-6-րդ դարերին:

Եկեղեցու շուրջը տարածված է եղել գերեզմանոցը:

Այստեղ, եկեղեցուց արևմուտք ի հայտ էր բերվել նաև սպիտակ կրաքարից կերտված և երկու մասի բաժանված ի անթվակիր արձանագրությամբ տապանաքար՝ կերտված Աղվանից Համամ թագավորի եղբոր հիշատակին:

‹‹Գյավուր Ղալա›› բնակատեղիում հայտանաբերվել են նաև բազմաթիվ այլ կառույցների մնացորդներ և սյուների խարսխաքարեր:

Այստեղ հայտնաբերված սարկոֆագներից մեկի կափարիչի վրա ընդարձակ հայերեն արձանագրություն կար։

Այն ինչպես և շատ արտեֆակտներ տեղափոխել են Բաքու եւ ներկա ճակատագիրը հայտնի չէ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակատեղիում միաժամանակ գոյություն են երկու գերեզմանատներ՝ մեկը՝ քրիստոնեական (հայկական), մյուսը՝ հեթանոսական:

Հայկական գերեզմանոցը թվագրվում է 4-9 դարերով։

Օկուպացված է Ադրբեջանի կողմից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ