Զորախաչ եկեղեցին

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս,
Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում:
Այստեղ պահպանվել են եկեղեցին, միջնադարյան գյուղատեղու և գերեզմանոցի հետքերը:
Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան:
Դատելով եկեղեցու ճարտարապետակաան լուծումներից, պատերի մեջ ագուցված տապանաքարերից՝ եկեղեցին 17-18-րդ դարերի կառույց է:
Եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով, կրաշաղախով, ներսի կողմից սվաղապատ է։
Օգտագործվել են նաև 16-17-րդ դարերի տապանքարեր, այլ եկեղեցուց վերցված սրբատաշ սալեր:
Կառույցը արևելյան կողմում երկարավուն խորանով միանավ բազիլիկ է, որին հարավից և հյուսիսից կցված են մեկական ավանդատներ, որոնցից պահպանվել են միայն բուն կառույցին կից քարերը։
Ավանդատների մուտքերը բացված են դեպի խորան։
Եկեղեցին ունի 9,6 մետր երկարություն և 5,2 մետր լայնություն (ավանդատներով՝ 10,7 մետր), պատերի հաստությունը միջինում 1 մետր է :
Կառույցն ունի կիսաշրջանաձև թաղ և երկթեք տանիք։
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացրել է Զորախաչի եկեղեցին,
բայց այն անվանում է Արքո Վերին ։
Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org