03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոքրիկ հրաշամանուկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գանացի փոքրիկի մայրը, BBC-ին պատմել է իր  որդու նկարչական ​​ունակությունների մասին և հույս հայտնել, որ ապագայում նա կփոթորկի արվեստի աշխարհը:

Նրա որդին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ տղա նկարիչը:

Էյս-Լիամ Նանա Սեմ Անկրան հասել է անհավանական ռեկորդին ընդամենը 1 տարեկան 152 օրական հասակում։

«Նա արդեն գիտի, թե ինչ գույներ են լրացնում միմյանց»,- ասել է նրա մայրը՝ Շանթել Կուուկուա Էղանը, ով ինքն էլ նկարչուհի է արդեն ութ տարի։

Տիկին Էգանն ասաց, որ առաջին անգամ հասկացել է նրա տաղանդը, երբ տղան ընդամենը վեց ամսական էր:

Էյս-Լիամը պաշտոնապես արժանացավ այդ կոչմանը  հինգ ամիս սպասելուց հետո, որպեսզի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում (GWR) վավերացնեն իրենց փորձը:

Ռեկորդին համապատասխանելու համար GWR-ն հայտնել է, որ Էյս-Լիամը պետք է մասնակցի պրոֆեսիոնալ ցուցահանդեսի, որը բաց է հանրության համար և վաճառի իր աշխատանքները:

Նաև հավելել է, որ աշխատանքը պետք է կատարվի մասնագիտական ​​չափանիշներով, և ներկայացվեն ապացույցներ, որ դա արվել է ինքնուրույն:

Էյս-Լիամի աշխատանքները ցուցադրվել են մայրաքաղաք Ակրայի Գիտության և տեխնիկայի թանգարանում անցյալ դեկտեմբերից մինչև հունվարի սկիզբը:

Նա վաճառեց 10 կտորներից ինը, որոնք ցուցադրված էին և նույնիսկ պատվիրվել էին առաջին տիկին Ռեբեկա Ակուֆո-Ադդոյի կողմից, ով ներկա էր ցուցահանդեսին:

Հրաշամանուկը, ով հուլիսին դառնում է երկու տարեկան, մինչ այժմ իր կարիերայի ընթացքում վաճառել է 15 նկար և շուտով աճուրդ է կազմակերպելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ