23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սմբոտանի («Տրեխների կապ») կամուրջը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ : Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում:

Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր:

Խելերը դրված են հունին կից ժայռերի վրա։ Կառուցված է որձաքարով և կրաքարով, որոնք ամրացված են կրաշաղախով:

Պատերազմից առաջ հուշարձանը ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ:

Հուշարձանի մասին տեղեկություններն սակավ են:

Հիմնական տեղեկությունները ստացել ենք Ս. Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից (Կարապետյան 2009, 135):

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ