19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Քաղաքացիական պայքար` հանուն Փակ շուկայի /վիդեո/

Այսօր Փակ շուկայի դիմաց  հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են շուկան քանդելուն: Հիշեցնենք, որ երեկ սոցկայքերում ահազանգ էր ստացվել այն մասին, որ մայիսի 27-ի գիշերը քանդում են Երեւանի Փակ շուկան: ֆեյսբուքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի անդամները քաղաքացիներին հրավիրեցին Փակ շուկայի տարածք`արտահայտելու իրենց բողոքը շուկան քանդելու կապակցությամբ: Նախաձեռնող խմբում են ‘’Ժառանգության’’ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է ֆիդայիների ոգեկոչման արարողությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մասնակցել է ամեն տարի մայիսի 27–ին նշվող ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։ Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում  ոչ միայն նշելու  հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գեւորգ Չաուշի հիշատակի օրը, այլեւ մասնակցելու […]

Պետական եւ մասնավոր սեկտորները համատեղ կվերանորոգեն Օձունի եկեղեցին

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼեւԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ: Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության […]

Հայտնի են Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները /վիդեո/

Հայտնի  են դարձել Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները: “Արմավենու ոսկե ճյուղին” արժանացել է Միխայել Հանեկեն “Սեր” ֆիլմով: Սա արդեն 2-րդ “Արմավենու ճյուղն” է Հանեկեի համար: 2009-ին ռեժիսորը մրցանակ է ստացել “Սպիտակ ժապավեն” ֆիլմի համար: Այժմ նա դարձավ 7-րդ ռեժիսորը Կաննի կինոփառատոնի պատմության մեջ, ով կրկնակի մրցանակակիր է: “Գրան-պրիին” արժանացել է իտալացի Մատտեո Գարոնեն “Իրականություն” հեռուստաշոուի համար: […]

Ֆրանսիացի հաղորդավարները անդրադարձ են կատարել “Եվրատեսիլին”

“Ֆրանս 3”-ի հաղորդավարներ Միրեյ Դյուման եւ Սիրիլ Ֆերոն մայիսի 26-ի հաղորդման ընթացքում անդրադարձ են կատարել Ալիեւների իշխանական ընտանիքին` շեշտելով երկրի ներսում նրանց դիրքն ու կարողությունը: Նրանք նաեւ նշել են, որ “Եվրատեսիլի” կազմակերպչական պատասխանատուն նախագահի տիկինն է, իսկ հեռուստաշոուի ընթացքում երգում է նախագահական ընտանիքի փեսան: “Եվրատեսիլն, իհարկե, քաղաքական չէ, բայց պետք է ասել, որ այստեղ ավելի […]

“Եվրատեսիլ-2012”-ում հաղթեց Շվեդիան/վիդեո/

Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքվում ավարտվեց  “Եվրատեսիլ-2012” –ը: Քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ այս տարվա հաղթողը Շվեդիայի ներկայացուցիչ, երգչուհի Լորինն է: Նա 28 տարեկան է, հավաքել է 362 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող “Բուրանովսկիե Բաբուշկի” խումբը, իսկ երրորդը Սերբայի ներկայացուցիչն էր: Հնգյակը եզրափակում են Ադրբեջանն ու Ալբանիան: Սա թվով 57-րդ “Եվրատեսելն” էր եւ անցկացվեց Light your fire (Վառիր […]

CNN-ը` Հայաստանի, Ադրբեջանի եւ “Եվրատեսիլի” մասին

Այն նույն ժամանակ, երբ “Եվրատեսիլին” վերաբերող գովազդային հոլովակներում Ադրբեջանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթով, բարեկեցիկ երկիր, իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են այդ երկրում տիրող իրավիճակի մասին` կապված մարդու իրավունքների ոտնահարման եւ ալիեւյան կլանի կոռուպացված համակարգի հետ, որին վերջերս անդրադարձել էր ամերիկյան “Time” ամսագիրը` “Վաճառելով Ադրբեջանը” հոդվածում: Ալիեւների կլանի “արմատները” շատ խորն են: Հեյդար Ալիեւը ղեկավարում էր  […]

Հայտնի են “Եվրատեսիլ-2012”-ի եզրափակիչ անցած մասնակիցները /վիդեո/

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախօրեին կայացած “Եվրատեսիլ-2012″-ի 2-րդ կիսաեզրափակչից հետո հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները: Հայտնի է նաեւ  եզրափակիչ դուրս եկած 26 մասնակիցների ելույթների հերթականությունը: Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը “Baku Crystal Hall”-ում: Առաջինը ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էնհելբերթ Համփերդինկը, նրանից հետո հունգարական “Compact Disco” ռոք խումբը: 3-րդը ելույթ կունենա ալբանացի երգչուհի Ռոնա […]

Այսօր հայտնի կդառնան “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի եզրափակիչ անցած մասնակիցները պարզ կդառնան այսօր երեկոյան “Baku Crystal Hall”-ում կայանալիք կիսաեզրափակչի արդյունքներից: 2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 մասնակիցներ` Սերբիայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Բելառուսից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Շվեդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Լիտվայից: Հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով կընտրվեն վերջնական 10 մասնակիցները, որոնք կմասնակցեն եզրափակչին: Այն […]

“Ոսկե ծիրանը” Կաննի կինոշուկայում

“Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour (“ՌԱՍ ուրախ ժամ”) շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի