15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհում նման երկիր չկա, որ արվեստանոցների գույքահարկը հավասարեցված լինի կազինոյի գույքահարկին. ստեղծագործողները կդիմեն նախագահին

Հայաստանը չունի ստեղծագործական միությունների մասին օրենք, ինչը, ոլորտի ներկայացուցիչների խոսքով, բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ միության անդամ Վահագն Գալստյանը ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ նշել, որ ստեղծագործողի եւ ստեղծագործական միությունների մասին օրենք ստեղծելու նպատակով պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահին, կառավարությանը եւ ԱԺ-ին:

“Քանի անգամ փոխվել են կառավարության անդամնեը, ԱԺ-ն, բայց սայլը տեղից չի շարժվում”,-նշեց Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, շատ երկրներ, անգամ նախկին ԽՄ երկրներ, ունեն Ստեղծագործական միությունների մասին օրենք, ինչը օգնում է արվեստագետին ճիշտ առնչվել պետության հետ:

Կարեն Աղամյանի խոսքով, ժամանակին ստեղծագործական միությանն անդամակցելը համարվում էր աշխատանքային ստաժ, մինչդեռ այսօր նման բան չկա. “Պատկերացնում եք մի նկարիչ, որը ողջ կյանքում ստեղծագործում  է, բայց աշխատանքային ստաժ չունի”:

Ստեղծագործողները լուրջ խնդիր են համարում  նաեւ արվեստանոցների բացակայության հարցը, որը նույնպես կբարձրացվի նախագահին ուղղվելիք նամակում: “Աշխարհում նման երկիր չկա, որ ստեղծագործական արվեստանոցների գույքահարկը հավասարեցված լինի կազինոյի եւ խանութի գույքահարկին”,-նկատեց Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, ՀՀ օրենսդրության մեջ արվեստանոց բառը գոյությունուն չունի.”Մեզ հավասարեցրել են հասարակական գործունեություն ծավալող կազմակերպության հետ: Սա նոնսենս է”: Ուկրաինայում,օրինակ, պետությունը արվեստանոցներից գույքահարկ չեն գանձում:

Նկարիչների միության անդամ Վահագն Գալստյանը նոր արվեստանոց ունենալը երիտասարդներիս համար երազանք է համարում: “Առանց կարգավիճակի չի լուծվի նաեւ նոր արհեստանոցի խնդիրները: Մենք պահանջում ենք, որ նախ արդեն եղած արվեստանոցները զեղչված համակարգով գանձվեն, հնարավորության դեպքում մարվեն պարտքերը եւ ազատ տարածքներ հատկացվեն, որոնք կլինեն պետական սեփականություն եւ կօգտագործվի միայն նպատակային”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ