Վան Գոգի կտավը վերստեղծվել է 7 հազար դոմինոներից /վիդեո/
FlippyCat մականունով հայտնի վարպետը 11 ժամում հավաքել է հոլանդացի հանճարեղ նկարչի “Աստղային գիշեր” կտավը:
Արվեստի ամենահայտնի գործերից մեկը` հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի գլուգործոցը, վարպետը հավաքել է դոմինոյի 7 հազար կտորներից: Զարմանալի աշխատանքն ավարտին հասցնելու համար հեղինակից 11 ժամ է պահանջվել: 1889-ին նկարված կտավը հավաքելու համար վարպետն արդեն 2-րդ փորձն է արել: Առաջին տարբերակը փլվել է անզգույշ շարժումի հետեւանքով:
Ողջ գործընթացը նկարահանվել է տեսախցիկով, վարպետը տեսանյութում թողել է նույնիսկ իր բոլոր սխալները: Տեսանյութն արդեն 170 հազար դիտում է հավաքել համացանցում:
“Աստղային գիշերը” FlippyCat-ի համար անձնական ռեկորդ է դարձել: 2007-ին վարպետը դոմինոյի 4519 կտորներով հավաքել է Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզա” կտավը:
http://youtu.be/hIAaX3m8dXs