03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

“Ոսկե ծիրան”-ը` բջջայիներում

“Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասանելի կլինի նաեւ բջջային ցանցում:

Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց կինոփառատոնի միջազգային բաժնի վարիչ Տաթեւ Մարտիրոսյանը։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բջջային հեռախոսների համար նախատեսված համակարգը՝ mobile application ծրագիրը ներբեռնել հեռախոս եւ ամբողջական տեղեկատվություն ստանալ ֆիլմերի մասին:

”Մշակվել է հատուկ բջջային ծառայություն, որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը՝ ներառյալ ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաեւ ֆիլմերի մասին հակիրճ տեղեկություն: Այն կմեկնարկի հուլիսի 5-ին” ասաց նա:

Մեկնարկը կազդարարվի Համո Բեկնազարյանի “Շոր եւ Շորշոր» ֆիլմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի Վահագն Հայրապետյանի՝ հատուկ այս ֆիլմի համար մշակված ջազային կենդանի ձեւավորմամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ