26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալ Պաչինոն, դի Կապրիոն եւ Պորտմանը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղեր Ալ Պաչինոն, Նատալի Պորտմանը եւ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում: “The Genex” կոչվող ֆիլմը պատմում է 25-ամյա Սելլի Սողոմոնի մասին, ում հոր մահից հետո նրան փորձում է պաշտպանել երիտասարդ փաստաբանը, ով աղջկան փորձում է ետ պահել մեծ կորպորացիայի չարիքներից` պահելով Հայոց ցեղասպանության մեջ իր ներգրավվածության մութ գաղտնիքը:

Հայկական ֆիլմը՝ Սոչիի միջազգային կինոփառատոնի դափնեկիր

Հայկական «Լուռ երկխոսություն» կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ տեղին:  Նշենք, որ հայազգի կինոռեժիսոր Էմար Տոուշի Ֆիլմը ռեստորանում ճաշող երկու զույգերի վերաբերյալ հետաքրքիր նովել է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Ըստ էության, ֆիլմը կեղծված սիրո և դրանից բխող դավաճանության պահանջի մասին է: […]

Հայազգի երաժիշտն արժանացել է “Գրեմմիի” /վիդեո/

Լոս Անջելեսում անց է կացվել “Գրեմմիի” մրցանակբաշխությունը: Ամենահեղինակավոր` տարվա երգ անվանակարգում հաղթել է նյույորքյան “Fun” խմբի “We are Young” երգը:  Բրիտանացի երգչուհի Ադելը, ում համար նախորդ տարին հաղթանակների տարի էր, մրցանակ է ստացել փոփ երաժշտության մեջ լավագույն սոլո կատարման համար` “Set Fire to the Rain (Live)” երգով: Նախորդ տարի 24-ամյա երգչուհին 6 “Գրեմմիի” արժանացավ: լավագւոյն ալբոմ […]

Բաց նամակ նախագահին

Ներկայացնում ենք “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ նախագահին  Հարգարժան  պարոն Նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին” թիվ N1169-Ա որոշմանհամաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվելէր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. Սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ […]

Այսօր կբացվի Բեռլինյան 63-րդ կինոփառատոնը /վիդեո/

Այսօր երեկոյան կբացվի Բեռլինյան 63-րդ միջազգային կինոփառատոնը: Այն համարվում է ամենավարկանշային փառատոներից մեկը` Կաննի եւ Վենետիկի կինոփառատոններին հավասար: Մրցակցային ծրագրում` գլխավոր մրցանակի` “Ոսկե արջի” համար կպայքարի 19 ֆիլմ:  Փառատոնի բացումը կկայանա հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար-Վայայի “Մեծ վարպետը” ֆիլմով: Բացման հանդիսավոր արարողությունը  տեղի կունենա “Berlinale Palast” համալիրում: 

Ո՞րն է մեր դեսպանատների գործը, բացիկներ գրե՞լը

՛՛ ՛՛Ջուղա՛՛ ֆիլմը տարիներ առաջ է պատրաստվել, ուղղակի տարիներ անց պետք եղած ձևով ներկայացրինք, գովազդային հմտություններին չէինք տիրապետում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ջուղա՛՛ ֆիլմի մասին պատմելով՝ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ չորս ամիս առաջ ֆիլմը տեղադրվել է համացանցում հայերեն և անգլերեն տարբերակներով: Նախապես այն ունեցել է մոտ երեք հարյուր դիտում, սակայն վերջին մեկ շաբաթվա […]

Շպռոտը կիսասափրել է գլուխը /ֆոտո/

Սկանդալային երգչուհի Շպռոտը, ով արդեն տեւական ժամանակ է բնակվում է ԱՄՆ-ում, իրեն բնորոշ փոփոխություններ է արել սանրվածքում: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն. “Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան”: Տեղեկացնում է “Բրավո.ամ”-ը:

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110 ամյակին: Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին: Սակայն, հաշվի առնելով թեմայի նկատմամբ մամուլում վերջին օրերին նկատվող հետաքրքրությունը, այժմ ներկայացնում ենք ծրագրի որոշ մանրամասներ: • Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և Կամերային նվագախմբերի մենակատարները, “Դիլիջան” […]

Նժդեհից հետո` ո՞վ

Henaran.am-ի տեղեկություններով` կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շարունակելու է պատմական ֆիլմերի թեմատիկան` չսահմանափակվելով “Գարեգին Նժդեհ” ֆիլմով: “Գարեգին Նժդեհ”-ին հետեւելու է կինոշարք` նվիրված ազգային հերոսներին: Փորձեցինք Հրաչ Քեշիշյանից ճշտել` Նժդեհից հետո ով է լինելու հաջորդ կերպարը: “Փաստորեն լեգենդները շարունակվում են: Նման մտադրություն չկա եւ նախատեսված էլ չի”,-ասաց Քեշիշյանը` ավելացնելով, որ ինքը հիմա զբաղված է “Հայաստանի ձայնը” նախագծով: Ռեժիսորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի