Նյու-Յորքում ցուցադրվել է “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարը

Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարի ցուցադրությունը: Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգևոր հովիվ […]