06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նյու-Յորքում ցուցադրվել է “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարը

Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարի ցուցադրությունը:

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

 

Ցուցադրության մասնակիցները բարձր գնահատեցին ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաև ողջունեցին ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ:

 

Ֆիլմաշարը առաջիկա շաբաթների ընթացքում կցուցադրվի նաև Կալիֆորնիա նահանգի Լոս-Անժելեսի դահլիճներից մեկում՝ “Հայրենիք” հայրենակցական խորհրդի աջակցությամբ:

 

Ֆիլմաշարի մասերից մեկը կարելի է դիտել հետևյալ հղումով.

 

http://www.youtube.com/watch?v=L_eC66ajPU8

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ