08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Օդնոկլասնիկում, Ֆեյսբուքում սիլի-բիլի անելու փոխարեն` Չարենց կարդացեք” /վիդեո/

Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ այսօր արվեստագետները, աշակերտները, ուսանողները նշեցին նրա ծննդյան 116 ամյակը: “Չարենցը բոլորի բանստեղծն է, եւ չնայած անթարգմանելի է, բայց պիտի թարգամանենք աշխարհի բոլոր լեզուներով”,-մասնավորապես ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորեց մեծ բանաստեղծի ծնունդը:Դերասան Ազատ Գասպարյանը երեկ վերընթերցել էր Չարենցի “Երկիր Նաիրին” եւ ընդմաենը մի քանի տող  դուրս գրել:

“Այս հին ցեղը կամ ժողովուրդը, որ դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին, եւ իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի մշակութային կոթող չթողնելուց բացի` քանդել է այդտեղ ապրած եւ վաստակած ժողովրդի հնագույն հետքերը, նման մի ցեղ իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին` որպես հայրենիքի “,-ընթերցեց Ազատ Գասպարյանը` հորդորելով “Օդնոկլասնիկ”-ում, “Ֆեյսբուք”-ում սիլի բիլի անելու փոխարեն այս խոսքերը թարգմանել եւ ուղրակել հատկապես մեր թշնամիներին:

Չարենցյան տրամադրությունները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ