“Ես մեծ նկարիչ մը չեմ, ինչպես Սարյանը….”. հրաժեշտ Հակոբ Հակոբյանին /վիդեո/
“Ես միայն ափսոսել եմ այն 10 տարիներու համար, որ չեմ աշխատել, մնացած ժամանակս ես ապրել եմ իմ նորմալ կյանքովս, նկարչությամբ եմ զբաղվել: Սկզբում Հայաստանում այդքան հեշտ չէր, հետո կամաց-կամաց սկսեցի ինքզինքս գտնելը, ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի:
Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս”,-հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը:
Նրան այսօր` մարտի 14-ին հրաժեշտ տվեցինք: Քաղաքական գործիչներ, արվեստագետներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ էին եկել նրան հոգեհանգստին:
Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով Հակոբի կորուստը մեզ հետ է լինելու դեռ երկար: “Հակոբը հսկայական երեւույթ էր որպես մարդ, որպես նկարիչ, հասարակական գործիչ, արդարամիտ”,-Henaran.am-ին ասաց Մանսուրյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքը եւ վիձնի վարպետին հրաժեշտի արարողության որոշ կադրեր` տեսանյութում: