Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես է կայացել Փարիզում /ֆոտո/

Մարտի 8-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատսախան ռեգիոնալ խմբերը: Արեւելաեւրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, […]