18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր,Հ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանը:

Հակոբ  Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման  կառավարական հանձնաժողով:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. ‘’Կինը խոհանոցում’’, ‘’Սխտորներ’’, ‘’Վիշտ’’, ‘’Դերձակը’’գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են ‘’Նեյտրոնային ռումբին՝ ոչ’’, ‘’Սումգայիթ’’ կտավներում և ‘’Ընտանիք’’ քանդակում։

Կենսագրությունն` ըստ Վիքիպեդիայի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ