18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես իմ անուշ Հայաստանի … այսօր` չարենցավարի /վիդեո/

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:

Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի ”Չարենց” մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս:

Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել էԱլեքսանդր Պուշկինի ”Անչար” ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով:

Եղիշե Չարենցի մասին պատմող ”Մահվանտեսիլ” գեղարվեստական դրաման է նկարահանվել 2012 թվականին՝ ”Ազատություն” ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով: Ֆիլմը ցուցադրվել է ”Մոսկվա” կինոթատրոնում, դեկտեմբերի 14-ին: Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին, Չարենցի մահվան 75 ամյակի օրը:

Ֆիլմի ռեժիսորը եւ պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը:

Չարենցի ամենահայտնի ու սիրված բանաստեղծություններից մեկը ”Ես իմ անուշ Հայաստանի”-ն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ