25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամեն ինչի համար ձեռքը սեղանին չեն խփի. Սերժ Սարգսյան /վիդեո/

Երգչուհի Էմմա Պետրոսյանը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին խնդրեց վերընտրվելու դեպքում պայքարել մշակութային անճաշակության դեմ: Սերժ Սարգսյանի խոսքով, պետության խնդիրը այստեղ պիտի լինի աջակցել, իսկ պայքարը, պիտի հենց արվեստագետները մղեն: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ շարունակելով թեման` անդրադարձավ նաեւ Մաշտոցի պողոտայից գիշերային ակումբների տեղափոխման […]

Մահմեդական “Վովայի” մասին /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի “Վովա” համույթի մասին: “Այս խումբն ամենավառ ապացուցում է, այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական և լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է Վովա համույթը”,- ասել է Սամվել Կարապետյանը:

Սոս Սարգսյանը Աստված է կանչում. Առավոտ

Անվանի դերասան Սոս Սարգսյանից թերթի թղթակիցը հետաքրքրվեց` ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն եւ ակնկալիքներ է ունենում: “Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետեւ ժողվորդի համար ընտրությունները լինում են փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները եւ […]

Հայաստանի նախագահը չպե՞տք է հայ լինի.168 ժամ

Աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, հետեւելով ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ելույթներին, եկել է այն համոզման, որ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Նրա կարծիքով` որեւէ եվրոպացի մեր երկիրն այս վիճակից ավելի լավ դուրս կբերի: “Հետեւում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: […]

“Լռություն. հայը և հայկականը Վրաստանում”

Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Լռություն. հայը և հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ […]

Իրար մերձենան և զավակ ծնեն …

Տեառնընդառաջը տոնվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ երեկոյան է օրը փոխվում, իսկ հիմնական տոնը նշվում է 14-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը`հավելելով, որ այն անշարժ տոն է: Անդրադառնալով տոնի նշանակությանը`եկեղեցու սպասավորը նշեց. “Տեառնընդառաջ` նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Իր խորհուրդն այսպիսին է`Աստված երկնքից խոնարհվեց, ընդառաջ եկավ մարդկանց, […]

Հայոց ցեղասպանության մասին պատմող “The Genex” ֆիլմի ռեժիսորը փակագծեր է բացում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր “The Genex” ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Արտակ Սեւադան որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի մասին:  Ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, սակայն ռեժիսորի կարծիքով` այն առանձնապես քաղաքական սկանդալ չի առաջացնի, սակայն փոխարենը կիրականացնի առավել կարեւոր առաքելություն` ցանկացած մարդու կարող  է համոզել ցեղասպանության` իրականում տեղի ունեցած լինելու […]

10 հազար եվրո` գրողի ականջի դիմաց

Ադրբեջանի “Ժամանակակից Մուսաֆաթ” կուսակցությունը 10 հազար եվրո պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիեւը, գրում է “Lenta.ru”-ն: Իրավապահ մարմինները գրողին նման ձեւով տանջելու փաստին դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել: Այլիսլիի հետապնդումներն սկսեցին հունվարի վերջին` կապված նրա “Քարե երազներ” վեպի հետ: Վեպի հերոսները հիշում […]

… Եւ նրանք կերան իրենց հայրենիքը և այդպիսով իրենք իրենց կերան

Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ “Ձեր էդ”։ Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ և ինքը Հայաստանում չէ – Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, […]

Ալ Պաչինոն, դի Կապրիոն եւ Պորտմանը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղեր Ալ Պաչինոն, Նատալի Պորտմանը եւ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում: “The Genex” կոչվող ֆիլմը պատմում է 25-ամյա Սելլի Սողոմոնի մասին, ում հոր մահից հետո նրան փորձում է պաշտպանել երիտասարդ փաստաբանը, ով աղջկան փորձում է ետ պահել մեծ կորպորացիայի չարիքներից` պահելով Հայոց ցեղասպանության մեջ իր ներգրավվածության մութ գաղտնիքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի