15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Արցախի բացահայտում”. արցախյան շարժման 25-ամյակը նշվել է Ֆրանսիայում

Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ “Արցախի բացահայտում” խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ:  Երեկոյի ընթացքում կայացավ “Արցախ. հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ” գրքի շնորհանդեսը: Մասնավորապես ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը եւ Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եվ մշակույթի մասին:

Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ