26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի նախագահը չպե՞տք է հայ լինի.168 ժամ

Աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը, հետեւելով ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ելույթներին, եկել է այն համոզման, որ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Նրա կարծիքով` որեւէ եվրոպացի մեր երկիրն այս վիճակից ավելի լավ դուրս կբերի: “Հետեւում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: Ահավոր բան է, երբ ժողովուրդը վախենում է ինչ-որ մեկին հավատալ”,-թերթի հետ զրույցում ասել է նա:

Ըստ նկարչուհու` “հացի խնդիր ունեցող ժողովուրդը կարող է պար գալ այնտեղ, որտեղ ծափ են տալիս…սպանել են ժողուվորդի ես-ը…Հայաստանում միտումնավոր ոչնչացվում է մարդու միտքը: Մարդիկ մահացել են, ու իրենց թվում է, թե իերնք չեն մահացել: Փողոցով քայլում ես` նայում են քեզ ու չեն տեսնում, անցնում են վրայովդ, որովհետեւ իրենց ուղեղն ահավոր մտազբաղ է, քեզ չեն նկատում:

Սպիտակ ջարդը պատերազմից սոսկալի բան է: Հազարավոր երիտասարդ ընտանիքներ գիտեմ, որ երեխա չեն ունենում միայն նրա համար, որ ապագայում չեսն կարող պահել: Հայաստանի ընտանիքներում, եթե երկրորդ երեխան ծնվում է, ապա դա հրաշք է: Ընտանիքները կրճատվում են: Սերունդը կտրվում է: Ժամանակին երկու երեխա ունեցողներին ծաղրում էին, որովհետեւ 4-5 երեխա էին ունենում:   Հասկանում եք` մենք հիմա վերացնում ենք մեր ապագան: Չի ծնվում այն երիտասարդությունը, որը 15-20 տարի հետո պիտի լինի”, -ասում է Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ մեր իրականության մեջ մարդիկ ապրում են այբուբենի “չ” տառով` չեն կարողանում ապրել, չի ստացվում ապրել, չի լինում ու չեն ուզում Հայաստանում ապրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ