15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամեն ինչի համար ձեռքը սեղանին չեն խփի. Սերժ Սարգսյան /վիդեո/

Երգչուհի Էմմա Պետրոսյանը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին խնդրեց վերընտրվելու դեպքում պայքարել մշակութային անճաշակության դեմ: Սերժ Սարգսյանի խոսքով, պետության խնդիրը այստեղ պիտի լինի աջակցել, իսկ պայքարը, պիտի հենց արվեստագետները մղեն:

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ շարունակելով թեման` անդրադարձավ նաեւ Մաշտոցի պողոտայից գիշերային ակումբների տեղափոխման հարցին, ինչպես ժամանակին արել էին խաղատների դեպքում:

“Կուզեի խնդրել մի հատ էլ ձեր ձեռքը սեղանին խփեք նայթկլուբերը, ստրիպկլուբներն էլ տեղափոխեն Երեւանի կենտրոնից մի քիչ հեռու, որ մեր երեխաները չտեսնեն”,-ասաց նա:

“Ամեն ինչի համար ձեռքը սեղանին խփելն ո՞ւմ ա պետք”,-ասաց նախագահի թեկնածուն` կատակելով` ձեռքը պետք կգա: Իսկ ավելի լուրջ նշեց, որ դա օրենսդիր մարմնի աշխատանքն է. այդպիսի ծրագիր կա եւ որոշակի սահմանազատումներ պետք է անել:

Մանրամասն` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ