18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրեն Առուստամյանը հաստատուն քայլ արեց դեպի իր երազանքը /վիդեո/

Երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանը, ով մասնակցում էր լեգենդար երաժիշտ Էրիկ Քլեփթոնի կազմակերպած 2 մրցույթների, հաջողություն է գրանցել դրանցից առաջինում` Քլեփթոնի “‘Cocaine” երգի 35-ամյակին նվիրված մրցույթում, որում հաղթող էին ճանաչվելու 2 հոգի` քվեարկությամբ առաջին տեղը գրավողը եւ “Universal Music Enterprises” ընկերության ընտրած մասնակիցը:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեին երգի իրենց տարբերակները` սեփական մշակումով: Այդ բոլոր մշակումները կմիավորվեն մեկ երգի մեջ եւ կներկայացվեն Քլեփթոնի պաշտանական կայքէջում եւ սոցկայքերի նրա բոլոր էջերում:

Սուրենին հաջողվել է առաջատարը լինել քվեարկության արդյունքներով: Ի դեպ, նա հենց քվեարկության սկզբից էր առաջատարի դիրքում եւ մինչեւ վերջ պահապանեց իր տեղը: Ըստ մրցույթի կանոնների` “Universal Music Enterprises”-ի ընտրած մասնակիցը ընկերության կողմից առանձին կստանա 2500 դոլար արժողությամբ Fender “Blackie” կիթառ, “Slowhand” վերաթողարկված ալբոմի սուպեր լյուքս եւ վանիլային տարբերակները, իսկ երգի հաղթանակած տարբերակը կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի ֆեյսբուքյան էջում: Առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը` Սուրենը, կարժանանա միայն վերջին 2 պարգեւներին:

Դե ինչ, հուսանք` մոտ ապագայում տաղանդավոր երաժշտի մշակումով “Cocaine”-ը կարող ենք վայելել նրա կուռքի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ առաջիկայում պարզ կդառնան նաեւ մյուս մրցույթի արդյունքները, որում Սուրենը կրկին առաջատարների շարքերում է: Այս մրցույթի հաղթողին բախտ կվիճակվի ապրիլի 12-13-ին մասնակցել Նյու Յորքի հայտնի “Madison Square Garden”-ում կայանալիք “Crossroads Guitar Festival”-ին, որին ելույթ են ունենում աշխարհի առաջնակարգ կիթառահարները:

Ժյուրին հաղթողին կընտրի լավագույն 100 մասնակիցներից: Այս մրցույթում հաղթելու դեպքում Սուրենը լիովին կիրկանացնի իր բաղձալի երազանքը` նույն բեմում հանդես գալով կենդանի լեգենդ Էրիկ Քլեփթոնի հետ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ