14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմ կնկարահանի Գորբաչովի մասին

Հոլիվուդում սկսել են հետաքրքրվել ԽՍՀՄ-ով: Հայտնի դերասաններ Թոմ Հենքսը եւ Լեոնարդո դի Կապրիոն որոշել են ֆիլմ նկարահանել Սովետական Միության փլուզման մասին: Հետաքրքիրն այն է, որ փաստերը կներկայացվեն ԽՍՀՄ “առաջին եւ վերջին նախագահ” Միխայիլ Գորբաչովի աչքերով: Ինչպես տեղեկացնում է “Deadline.com”-ը, Գորբաչովը նույնիսկ համաձայնել է անձամբ մասնակցել ֆիլմի նկարահանումներին` որպես խորհրդատու: Բացի նրանից, ամերիկացիներին կօգնի նաեւ Պավել […]

Փակ շուկայի տանիքի ծածկը քանդելու համար տուգանվել է 200 հազար դրամով

Երևանի Մ. Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող “Երևանի թիվ 1 շուկա” ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վերջին շրջանում ճարտարապետները առավել հաճախակի են դարձրել բողոքի ակցիաները` պահանջելով դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը և քրեական գործ հարուցել հուշարձան […]

Վրաց հոգևորականության հանցավոր գործելակերպը՝ “Մի օր Կախեթում” ֆիլմում․ պրեմիերա /վիդեո/

Ա․ Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Մի օր Կախեթում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Վրաստանի արևելքում տարածված Կախեթ երկրամասի հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը, ինչպես նաև անդրադառնում միայն մեկ օրվա ընթացքում այցելված նյութական մշակույթի մի քանի հուշարձանների վիճակին, որոնք ներկայացվում են վերջին երկու տասնամյակների ընթացքում կրած փոփոխություններով […]

Լիլիթ Պիպոյանը խոսելուց չի վախենում, բայց /վիդեո/

Երգահան Լիլիթ Պիպոյանը կցանկանար լինել Երեւանի ավագանու անդամ: Ցավոք, թե բարեբախատաբար նրան չեն առաջարկել ընդգրկվելու այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում: “Բայց ես չեմ կարող կուսակցական լինել: Ոչ մեկից չեմ վախենում, խոսելուց չեմ վախենում”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով, արվեստագետը, մտավորականը այսօր ստվերում չէ: Կոնկրետ Լիլիթ Պիպոյանը քաղաքական պայքարը իրենը չի համարում: Թե ինչի […]

… Սեքս արեց եւ տրորեց ռեզինները /վիդեո, ֆոտո/

Ով հասցրեց` թքեց եւ միզեց, Ով հասցրեց` 2գրամ քաշեց կամ ծակվեց, ներարկիչը շպրտեց ու գնաց Ով հասցրեց սեքս արեց եւ օրորվելով` տրորեց ռեզիները…. Սա ժամանակակից արդի հայ պոեզիա է: Ապրիլի 3-ին կայացավ “18-33.արդի հայ պոեզիա” անթոլոգիայի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել 18-ից 33 տարեկան 13 բանաստեղծների ստեղծագործությունները: Նախաձեռնությունը Համազգային հայ կրթական եւ մշակութային միությանն է: […]

Վերցրեք Սամվել Ալեքսանյանից` Տարոն Մարգարյանի պատասխանին են սպասում

Հայաստանի Ճարտարապետների միությունը մի խումբ անվանի ճարտարապետների նախաձեռնությամբ մարտի 29- ին պաշտոնապես նամակ  է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը գրված է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող Փակ շուկայի ճակատագրի հանգուցալուծման առնչությամբ: Փակ շուկայի ճակատագրով անհանգստացած մի խումբ մտավորականներ պայքարում են, որ “շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դադարեցնի շինարարական աշխատանքները”: Նրանց դիտարկմամբ` արդեն իսկ վնաս […]

Երեւանում հայտարարվեց Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը

Ապրիլի 2-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագիրը և “Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը” (AMAP) հայտարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքներում: AMAP-ի նախագահ […]

Խորեն Լևոնյանը հիշել է /վիդեո/

Մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 83 տարեկան: Նրա տարեդարձի օրը ընտանիքի անդամներն ու բարեկամները միշտ միասին են նշում: Այսօր  ևս առավոտյան այցելել են քաղաքային պանթեոն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց վարպետ թոռը` կրտսեր Խորենը:  ”Մենք միշտ գնում ենք պանթեոն, հետո ընկերներով, բարեկամներով հավաքվում ենք մեր տանը, նստում, ասում, խոսում, […]

Խորեն Աբրահամյանը՝ խռովքով, ցավով, խենթությամբ /վիդեո/

Այսօր՝ ապրիլի 1-ին հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան:  Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում . խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ եւ այլն: Նկարանվել է “Մոսֆիլմի”, “Հայֆիլմի” եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, մասնավորապես “Առաջին էշելոնը”, “Մոր սիրտը”, “Առաջին սիրո երգը”, “Իմ ընկերոջ մասին”, “Փառքի օղակները”, “Մենք ենք, մեր սարերը”, […]

“Մտավորականն ասում է, լսողներն են քարանձավում” /վիդեո/

Հասարակությունը մեղադրում են մտավորականներին, որ անտարբեր են դարձել իրականության խնդիրների նկատմամբ, չեն ուզում քարանձավից դուրս գալ եւ իրենց խոսքը ասել վճռորոշ պահերին: Henaran.am-ը մարտի 27-ին` “Արտավազդ” մրցանակաբաշխությանը` փորձեց դերասաններից ճշտել, ինչո՞ւ են փակվել: Դերասան Վիգեն Ստեփանյանի կարծիքով` մտավորականները իրենց խոսքն ասում են, լսողներն են քարանձավում: Արմեն Սանթրոսյանի համոզմամբ, մտավորականը չի հեռացել, երբ պետք է լինում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի