26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերցրեք Սամվել Ալեքսանյանից` Տարոն Մարգարյանի պատասխանին են սպասում

Հայաստանի Ճարտարապետների միությունը մի խումբ անվանի ճարտարապետների նախաձեռնությամբ մարտի 29- ին պաշտոնապես նամակ  է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը գրված է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող Փակ շուկայի ճակատագրի հանգուցալուծման առնչությամբ:

Փակ շուկայի ճակատագրով անհանգստացած մի խումբ մտավորականներ պայքարում են, որ “շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դադարեցնի շինարարական աշխատանքները”: Նրանց դիտարկմամբ` արդեն իսկ վնաս է հասցվել պատմաճարտարապետական հուշարձանին:

Նամակում ներկայացված պահանջը այսպիսին է. – ”Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից:

Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին”:

Henaran.am-ին ճարտարապետների միության նախագահը հայտնեց, որ քաղաքապետի կողմից դեռ պատասխան չեն ստացել. “Սա մեր հերթական քայլն է: Չենք պատրաստվում դադարեցնել մեր պայքարը և փորձելու ենք արդյունք արձանագրել: Տարոն Մարգարյանին դիմել ենք, որպես քաղաքի ճակատագրով մտահոգ մարդու և պատասխան ենք ակնկալում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ