08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խորեն Աբրահամյանը՝ խռովքով, ցավով, խենթությամբ /վիդեո/

Այսօր՝ ապրիլի 1-ին հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան:

 Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում . խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ եւ այլն: Նկարանվել է “Մոսֆիլմի”, “Հայֆիլմի” եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, մասնավորապես “Առաջին էշելոնը”, “Մոր սիրտը”, “Առաջին սիրո երգը”, “Իմ ընկերոջ մասին”, “Փառքի օղակները”, “Մենք ենք, մեր սարերը”, “Սարոյան եղբայրներ”. “Երկունք”, “Երեւանյան օրերի խրոնիկա”, “Հուսո աստղ” եւ այլն:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը հիշում է, որ Խորեն Աբրահամյանը միշտ յուրահատուկ էր: “Ինչը սրտով չէր՝ չէր գնա դրան, զայրանում էր, փրփրում, բայց ելքը գտնում էր”,-հիշում թատերագետը:   “Ես իմ անուշ Հայաստանի”-ն  նրա կատարմամբ  վերցված է Պերճ Զեյթունցյանի “Անավարտ մենախոսություն” պիեսի Գյումրու թատրոնում արված բեմադրությունից: Բեմադրությունն ավարտվում էր մի ”արտադրական” մենախոսությամբ, ինչն այնքան էլ Աբրահամյանի սրտով չէր: Ավարտական փորձերից մեկի ժամանակ ես, որ այդ թատրոնի գրական մասի վարիչն էի, առաջարկեցի կարդալ որեւէ հայրենասիրական բանաստեղծություն: Ծիծաղեց.. ու գնաց: Վերջին օրը կարդաց Չարենց՝ խռովքով, ցավով, խենթությամբ, երեւի առաջինը մեզանում, ով ճիշտ էր ընկալել այդ բանաստեղծության ոգին…”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մութաֆյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ