06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Խորեն Լևոնյանը հիշել է /վիդեո/

Մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 83 տարեկան:

Նրա տարեդարձի օրը ընտանիքի անդամներն ու բարեկամները միշտ միասին են նշում: Այսօր  ևս առավոտյան այցելել են քաղաքային պանթեոն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց վարպետ թոռը` կրտսեր Խորենը: 

”Մենք միշտ գնում ենք պանթեոն, հետո ընկերներով, բարեկամներով հավաքվում ենք մեր տանը, նստում, ասում, խոսում, ծիծաղում, այնքան ասելու, ծիծաղելու, հիշելու բան կա, չեք պատկերացնի”,-պատմեց Խորեն Լեւոնյանը:

Խորենը պապիկի մասին միշտ ակնածանքով է խոսում: Հիշում է նրան որպես լուսավոր ու օրինակելի մարդ, ումից բոլորը սովորելու բան ունեն: ”Ինքը շատ լուսավոր մարդ էր, պայծառ ու հանճարեղ, ամեն անգամ հավաքվելուց ամեն մեկը մի նոր բան է հիշում, ամեն անգամ ավելի հետաքրքիր ու հետաքրքիր”,- կիսվեց հանրահայտության շեմը նոր հատող Խորեն Լեւոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ