Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմ կնկարահանի Գորբաչովի մասին
Հոլիվուդում սկսել են հետաքրքրվել ԽՍՀՄ-ով: Հայտնի դերասաններ Թոմ Հենքսը եւ Լեոնարդո դի Կապրիոն որոշել են ֆիլմ նկարահանել Սովետական Միության փլուզման մասին: Հետաքրքիրն այն է, որ փաստերը կներկայացվեն ԽՍՀՄ “առաջին եւ վերջին նախագահ” Միխայիլ Գորբաչովի աչքերով:
Ինչպես տեղեկացնում է “Deadline.com”-ը, Գորբաչովը նույնիսկ համաձայնել է անձամբ մասնակցել ֆիլմի նկարահանումներին` որպես խորհրդատու: Բացի նրանից, ամերիկացիներին կօգնի նաեւ Պավել Պալաժչենկոն, ով երկար ժամանակ ԽՍՀՄ նախագահի թարգմանիչն է եղել, իսկ ներկայումս Գորբաչովի հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավարն է:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է դի Կապրիոյի մոտ, երբ 2 տարի առաջ նա ծանոթացել է Գորբաչովի հետ` Բեռլինում կայացած “Cinema for Peace” հիմնադրամի մրցանակաբաշխության ժամանակ:
Սցենարի վրա արդեն աշխատում է Ջոն Շիբանը, ով նախկինում աշխատել է այնպիսի հայտնի սերիալների համար, ինչպիսիք են “Աստղային ճանապարհը” եւ “Գաղտնի նյութերը”: