Հոլիվուդը Գյումրիում

Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին “Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի (“Խիզախ սիրտը”, “Կարիբյան ծովի ծովահենները”, “Կնքահայրը”, “Մի անգամ Ամերիկայում” և այլն) մեղեդիները: […]