06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

CAUCADOC-ը կհանգրվանի Սյունիքում

Չեխական “Մարդը կարիքի մեջ” հասարակական կազմակերպության, Հարավային Կովկասի “Սակդոկ ֆիլմ” եւ Մամուլի աջակցության “Ինտերնյուս” գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ CAUCADOC (Կովկաս դոկումենտալ) ծրագրի շրջանակներում այս օրերին Հայաստանում կազմակերպում է վավերագրական ֆիլմերի փառատոն: Բացի  Հայաստանից, ֆիլմերը միաժամանակ ցուցադրվում են  Վրաստանի  եւ Ադրբեջանի 14 քաղաքներում:

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վարդուհի Դադունցը, փառատոնն արդեն ակզմակերպվել է Նոյեմբերյանում, Գյումրիում եւ Վանաձորում: Առաջիկայում այն կլինի Վայոց ձորի մարզում եւ Սյունիքում:

Վավերագրական ֆիլմերի թեմատիկան բազմաժանր է.  արտագաղթ, մարդու իրավունքներ, թմրամոլություն, գործազրկություն, աղքատություն, ռասսայական խտրականություն եւ այլն:

Երեք օրում ցուցադրվում է 6 ֆիլմ, որից հետո հետո փորձագետների մասնակցությամբ  անցկացվում են բանավեճ-քննարկումներ ֆիլմում ներկայացված խնդրի շուրջ:  

Սյունիքի մարզում կինոփառատոնը կազմակերպում է “Երկյակ” հասարակական կազմակերպությունը: Երկու օր` ապրիլի 11-ին եւ 12-ը փառատոնը կհանգրվանի Կապանում, իսկ ապրիլի 13-ին Քաջարանում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ