06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում եւ Իտալիայում մշակութային պարադոքսը

2013-ի ապրիլի 3-ից մայիսի 27-ը իտալական “Fare” ժամանակակից արվեստի ասոցացիան` իր իսկ նախաձեռնությամբ` հայկական Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի հետ համատեղ իրականացնում է “Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում” միջազգային նախագիծը: Ծրագրի առաջին փուլը կիրականացվի Հայաստանում, այն արդեն ընթացքի մեջ է, 2-րդ փուլը կկայանա Միլանում:

Այսօր այս մասին ՞Հենարան՞ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախագծի համադրողներ Սուսաննա Գյուլամիրյանը եւ Արիա Սպինելլին, ինչպես նաեւ նախագծի անմիջական մասնակիցներ, արվեստագետներ Կարեն Անդրիասյանը, Սաբինա Գրասսոն, Արմինե Հովհաննիսյանը եւ Անջելա Ձուրլոն:

Նախագծի հիմքում ընկած է այն հիփոթեզը, որ Հայաստանում եւ Իտալիայում կան նմանատիպ մշակութային պարադոքսներ, երկու երկրներում էլ կա արվեստագետներին աջակցելու անկարողություն: Այս համատեքստում ծրագիրը կօգնի խորը ուսումնասիրություններ կատարել, հյուրընկալության եւ համագործակցության շնորհիվ, փոխադարձ այցերով կնպաստի արվեստի նոր գործերի ստեղծմանը

Ծրագիրը համագործակցում է 2 երկրներում կրթական եւ արվեստի տարբեր անկախ կառույցների հետ: Ծրագրրի ավարտին նախատեսված է նաեւ եզրափակիչ կատալոգի տպագրություն, որում տեղ կգտնեն Հայաստանում եւ Իտալիայում ծրագրի շրջանակներում  արվեստագետների ստեղծած աշխատանքները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ