16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Դանակով խոցված հայուհին Միլանում աժիոտաժ ստեղծեց /ֆոտո/

Իտալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք Միլանում Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Միլանի հնամյա Սուրբ Ամբրոջիո կենտրոնական եկեղեցում ձեռամբ Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի: Ս. Պատարագի ներկաների թվում էին Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոս Պրն.Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն. Պայքար Սվազիլյանը, Միլանի էկումենիկ […]

Օպերայի թատրոնի նորամուտի գալա-համերգին մասնակցեց Հայաստանի նախագահը /վիդեո, ֆոտո/

8-ամսյա վերանորոգումից հետո այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը: Լրագրողներին հետ զրույցում  թատրոնի տնօրեն  Կամո Հովհաննիսյանը ասաց, որ  վերանորոգման եւ բեմի արդիականացման աշխատանքների վրա ծախսվել է մոտ  8 միլիոն եվրո: Նրա խոսքով, հիմա արդեն  Երեւանն ունի համաշխարհային չափանիշներին համապատասխանող օպերայի եւ բալետի թատրոնի բեմ: Մասնավորապես, արդիականացվել են մեխանիկական […]

Գիրք ծախող Հովհաննեսին, գիրք գրող` Հովհաննեսից /վիդեո/

ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Հովհաննես Շիրազին առաջին անգամ հանդիպել է պատանի տարիքում: Հովհաննես Շիրազի հետ կապված բոլոր հիշարժան օրերին գրականագետը հիշում է այդ օրը` պատմում, ջերմանում. “1964 թվականն էր: Նոր ավարտել էի Կողբի միջնակարգ դպրոցը ու օգոստոս ամսին Երևան էի եկել ընդունելության քննություններին մասնակցելու համար: Լսեցի,  որ Շիրազի ժողովածուն լույս է տեսել այն […]

Որն է բաբո … Շիրազից /վիդեո/

Այսօր Մանկագիր Սուրեն Մուրադյանի համար Շիրազը այն 3 մեծագույն բանաստեղծներից է, ում հետ նա երազել է անձամբ շփվել.” Շիրազին ծանոթ եմ եղել դեռ դպրոցական տարիներից, երբ սովորում էի Ալավերդու Սուրեն Սպանդարյան դպրոցում, ես իմ բանաստեղծություններից մի փունջ ուղարկել եմ Շիրազին և իմ ամենամեծ երջանկությունն էր, երբ Շիրազը իր նամակով խրախուսեց ինձ` 8-9 դասարանցի աշակերտիս”: Սուրեն […]

Շիրազի ծնունդն էլ խառնաշփոթի մեջ

Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էլ է բանաստեղծի տեսակի պես հախուռն, երբեմն անկազմակերպ, ինքնաբուխ նշվում: Մամուլում տարածված հաղորդագրության համաձայն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Հովհաննես Շիրազի հուշաքարի կողքին ցերեկույթ էր լինելու նվիրված մեծանուն բանաստեղծի ծննդյան 98 ամյակին: Բանաստեղծի դուստրը` Անի Շիրազը այսօր Պանթեոնում անակնկալի է եկել, երբ այցելուներ է տեսել հոր շիրիմին: Նա Henaran.am-ին ասաց, որ իր […]

Ով չի սիրում իր հիվանդ բարեկամին. Տարոնին շատ բան ունի ասելու /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, ասել է թե` քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ցանկանում տեսնել նույն պաշտոնում: Իր ու մտավորականների զորակցությունն արձակագիրը հիմնավորված է համարում, բայց շատ բան կա ասելու: Դրանք, ըստ Դավոյանի,  մի օրվա շարադրանք չէ: “Երեւանը մենք սիրում ենք, ով չի սիրում իր հիվանդ բարեկամին: Մենք ուզում ենք առողջանա: […]

“Եթե բոլորը” ֆիլմը դարձավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր

Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցան 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաեւ հայկական կինոարվեստը ներկայացնող “Եթե բոլորը” գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը: Արցախյան պատերազմի եւ դրա հետեւանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության եւ Հայոց […]

Կնշվի բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170 ամյակը

Մայիսի 4-ին լրանում է  հայ գործարար Միքայել Արամցյանի 170-ամյակը: Այն մեծ շուքով նշելու է “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը: Վերջինիս նախագահ Սերգո Երիցյանը լրագրողներին ներկայացրեց ծրագիրը, որը մեկնարկելու է Միքայել Ադամյանցի ծննդավայրից` Բյաթուկ գյուղից: Մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի նրա կյանքը եւ գործունեությունը: Արամցյանի ծննդյան օրը`մայիսի 4-ին կնշվի նաեւ Թբիլիսիում: […]

Պետք չի նսեմացնել դիմացինին /վիդեո/

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով, ոչ մեկը չի գալու եւ միանգամից ոչինչ չի փոխելու: “Ո՞վ է այն փրկարարը, որ մտնելու է, եւ Երեւանը միանգամից փոխելու է: Ի՞նչ է, մենք մեր տան փոշիները լրիվ մաքրե՞լ ենք”,- անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին` ասաց Ամիրխանյանը: “Մենք վստահում ենք այն ամենին, ինչ կատարվում է: Գուցե դժվարություններ կան, բայց […]

Երեւանում հնչեց Մանսուրյանի ռեքվիեմը /վիդիո, ֆոտո/

“Արամ Խաչատրյան” համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ “Հովեր” երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ ներկայացրին  առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը:  “Հստակ շեշտադրական համակարգ կա  ստեղծագործության մեջ: Մեծ համարձակություն էր նաեւ ինձ համար այսօր ներկայանալ հայ հանդիսատեսին”,-ասաց Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի