26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանակով խոցված հայուհին Միլանում աժիոտաժ ստեղծեց /ֆոտո/

Իտալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք Միլանում Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Միլանի հնամյա Սուրբ Ամբրոջիո կենտրոնական եկեղեցում ձեռամբ Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի:

Ս. Պատարագի ներկաների թվում էին Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոս Պրն.Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն. Պայքար Սվազիլյանը, Միլանի էկումենիկ շարժման պատվիրակությունը գլխավորությամբ շարժման նախագահ Թեոֆիլակտոս վարդապետ Վիթսոսի, հայկական ու իտալական բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորական և աշխարհական այրեր:

Սուրբ Պատարագից անմիջապես հետո ներկաների թափորը ծաղկեպսակներով, ծաղիկներով ու մոմերով ուղղվեց դեպի Սուրբ Ամբրոջիոյի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի տարածք: Միասնաբար աղոթելուց հետո Իտալիայի Հայոց հոգևոր հովիվն իր խոսքում հորդորեց “ամրապնդել միասնականությունն ու ավելացնել ազգային սերը միմյանց նկատմամբ,որով գոտեպնդված միայն հնարավոր է հաղթանակի հասնել արդարության ու ճշմարտության պայքարում”:

 

Կեսօրից հետո Իտալիայի Հայոց հոգևոր հովվի առաջնորդությամբ իտալահայ գաղութի կարևոր հաստատությունների ղեկավարներն ու պատասխանատուները ուղղվեցին Միլանի Duomo ի հարևանութամբ գտնվող Piazza Fontana հրապարակ,որտեղ համայնքի ակտիվիստ երիտասարդներից Լիանա Ղուկասյանը համագործակցությամբ իտալական մի շարք տեղեկատվական ու երաժշտական կենտրոնների կազմակերպել էր միջոցառում /performance/ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին:

Turkish վերտառությամբ դանակով խոցված հայուհու տեսարանը քաղաքի նշանավոր հիշյալ հրապարակում հետաքրքրեց անցորդներին ավելի քան երկու ժամ: Ընթացքում բաժանվում էին նաև Հայոց Եղեռնը ներկայացնող և Հոգևոր հովվի Ճշմարտության վերաբերյալ քարոզի հիման վրա կազմված թերթոններ:

 

 Ապրիլ քսանչորսյան հիշատակի ու ոգեկոչման արարողություններն իրենց ավարտին հասան Միլան Հայ տանը, որտեղ տեղի ունեցավ ասմունքի և երաժշտության երեկո դաշնակահարուհի Անի Մարտիրոսյանի և ասմունքող Սալբի Տարախճյանի նախաձեռնությամբ: Խոսքով հանդես եկավ  Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոսը: Միջոցառման ավարտին խոսք ասաց նաև Իտալիայի Հայոց հոգևոր հովիվը` օրհնելով բոլոր ներկաներին:   

“Փյունիկ” տեղեկատվական կենտրոն

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ