26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիրք ծախող Հովհաննեսին, գիրք գրող` Հովհաննեսից /վիդեո/

ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Հովհաննես Շիրազին առաջին անգամ հանդիպել է պատանի տարիքում:

Հովհաննես Շիրազի հետ կապված բոլոր հիշարժան օրերին գրականագետը հիշում է այդ օրը` պատմում, ջերմանում. “1964 թվականն էր: Նոր ավարտել էի Կողբի միջնակարգ դպրոցը ու օգոստոս ամսին Երևան էի եկել ընդունելության քննություններին մասնակցելու համար: Լսեցի,  որ Շիրազի ժողովածուն լույս է տեսել այն ժամանակ Մաշտոցի պողոտան Լենինյան պողոտա էր, այդ պեղոտայում գտնվող գրախանութում: Ճքճքան շոգ օր էր ու մի կերպ գտա այդ գրախանութը ու ներս մտա: Նստած էր գրավաճառը թերթ էր կարդում”,-Henaran .am-ի հետ հիշողություններով կիսվեց Լևոն Անանյանը:

Շիրազի գրքերը վաճառվում էին ” տակից”` ծանոթ բարեկամ կապի կամ հավելավճարի սկզբունքով: Լևոն Անանյանը հավելավճարով գիրք գնելու հնարավորություն չի ունենում և մերժվելուց հետո սպասում է հրաշքի ու ոտը “կախ գցում”:

“Հենց այդ պահին գրախանութ մտավ ինքը` Շիրազը: Այդ պահին գրավաճառը թերթը մի կողմ դրեց ու ասաց` արի, վարպետ, էս ինչ նվեր ես մեզ արել: Շիրազը հարցրեց` գիրքս կվաճառվի, սա էլ թե այո, այո օրեկան 20-30 օրինակ վաճառվում է: Հարցրեց` ունես, սա էլ թե իհարկե ունեմ, մի 10 օրինակ ունեմ”:

Ապագա ՀՀ գրողների միության նախագահի համար սա լավ առիթ է հանդիսանում: Նա անմիջապես խառնվում է խոսակցությանը պատմում `ինչպես է մերժվել:

“Վարպետը նայեց ինձ ու հարցրեց` գիրք չի տալիս քեզ, ասեցի `չէ: Մի գիրք վերցրեց ու հարցրեց անունս: Ասեցի` Լևոն: Ճշտեց, որ բանաստեղծություններ գրում եմ ու մակագրեց` “ Պատանի բանաստեղծ` Լևոն Անանյանին, Լևոն մեծագործի հետ չափվիր  լոկ քնարով”:

Հետո գրավաճառը սկսում է խնդրել Շիրազին, որ իրեն գիրք մակագրի: Պարզվում է, որ գրավաճառի անունը նույնպես Հովհաննես է: Շիրազը  մակագրում է.” Գիրք ծախող Հովհաննեսին գիրք գրող Հովհաննեսից”:

Այսօր Հովհաննես Շիրազը կդառնաև 99 տարեկան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ