04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օպերայի թատրոնի նորամուտի գալա-համերգին մասնակցեց Հայաստանի նախագահը /վիդեո, ֆոտո/

8-ամսյա վերանորոգումից հետո այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը:

Լրագրողներին հետ զրույցում  թատրոնի տնօրեն  Կամո Հովհաննիսյանը ասաց, որ  վերանորոգման եւ բեմի արդիականացման աշխատանքների վրա ծախսվել է մոտ  8 միլիոն եվրո: Նրա խոսքով, հիմա արդեն  Երեւանն ունի համաշխարհային չափանիշներին համապատասխանող օպերայի եւ բալետի թատրոնի բեմ: Մասնավորապես, արդիականացվել են մեխանիկական համակարգի շարժիչները, փոխվել համակարգերը, ճոպանաճախարակային բոլոր հանգույցները, եւ այդ ամենը` նոր համակարգչային կառավարման ներդրմամբ: “Ներկայացումների մեխանիկական բոլոր ծրագրերը կարող են պահպանվել առանց հիշողության թարմացվելու”, – ասաց նա:

Լիովին փոխվել են  ձայնահնչյունային եւ լուսային համակարգերը: Ավելացել է շուրջ 400 լուսարձակ, համակարգերը արդիականացվել են նոր սերնդի տեխնիկայով, ուժեղացուցիչներով,  բարձրախոսներով, տարաբնույթ խոսափողներով` երաժշտական գործիքներով:

Բեմի վերազինման աշխատանքները ֆինանսավորած Ավստրիայի կառավարության միջնորդությամբ իրականացրել է ավստրիական “Վագներ-Բիրո Աուստրիա Ստեյջ Սիստեմս Էյ Ջի” կազմակերպությունը, որը նման գործունեության 150 ամյա փորձ ունի` Լոնդոնի, Վիեննայի, Սիդնեյի, Մոսկվայի, Կոմենհագենի եւ այլ քաղաքների թատրոններում:

Այսօր կայացավ  նորամուտի գալա համերգը, որին մասնակցեցին  թատրոնի նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը, մեներգիչներ:

Համերգին երկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` տիկնոջ հետ, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ,  քաղաքական եւ հասարակական գործիչներ, դեսպաններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ