08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում ձայնագրվել է արեւմտահայերեն երգերով առաջին ալբոմը

Թուրքիայում ձայանգրվել է առաջին արեւմտահայերեն երգերով ալբոմը, որը կոչվում է “Տարիներ անց”:

Տեքստերի եւ երաժշտության հեղինակը հայազգի երգչուհի Թումաօղլուն է, գրում է “Երկրամասը”` հղում անելով թուրքական “Ermenihaber.am” տեղեկատվական գործակալությանը: “Հայաստանում արեւելահայերեն են օգտագործում, իհարկե, արեւմտահայերենով եւս երգեր կան, սակայն դրանց հեղինակները ոչ թե Թուրքիայից են, այլ ԱՄՆ-ից եւ Լիբանանից”,-գործակալությանը տված հարցազրույցում ասել է երգչուհին:

Խոսելով իր ալբոմի մասին` նա նշել է, որ այն յուրահատուկ է. յուրաքանչյուրը կարող է այդ երգերում ինչ-որ հարազատ բան գտնել, քանի որ ներառվել են թե դասական, թե ժողովրդական, թե ազգային երաժշտական տարրեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ