06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուրենյանցն այն արվեստագետներից է, որի մասին կարելի է անվերջ խոսել. արվեստաբան

Հայ գրքի տպագրության 500-ամյակի շրջանակներում վերջերս լույս է տեսել արրվեստաբան Շուշանիկ Զոհրաբյանի առաջին գիրքը` “Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները” վերնագրով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ “Հենարան” ակումբում:

Գիրքը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում` մշակույթի նախարարության առաջարկով: Գիրքն ուշագրավ է նրանով, որ նրանում անդրադարձ է կատարվում մեծ արվեստագետ Վարդգես Սուրենյանցի` գրքի գրաֆիկայի ժառանգության անհայտ էջերին, մասնավորապես Հովհաննես Թումանյանի “Թմկաբերդի առումը” պոեմի նկարազարդումներին:

“Սուրենյանցն այն արվեստագետներից է, որի մասին կարելի է անվերջ խոսել, հատկապես նրա ստեղծագործության անհայտ էջերի: Նա ասես մոգի նման ներթափանցում է դարերի խորքը”,-մեծ նկարչի արվեստը մեկնաբանեց Շուշանիկ Զոհրաբյանը: Նա նշեց, որ աշխատությունն ստեղծվել է շուրջ կես տարվա ընթացքում, չնայած  որ Սուրենյանցի արվեստն ուսումնասիրում է արդեն երկար տարիներ եւ ուրախ է, որ դա ներկայցնելու նման առիթ ընձեռնվեց:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ