Հայազգի երաժիշտն արժանացել է “Գրեմմիի” /վիդեո/
Լոս Անջելեսում անց է կացվել “Գրեմմիի” մրցանակբաշխությունը: Ամենահեղինակավոր` տարվա երգ անվանակարգում հաղթել է նյույորքյան “Fun” խմբի “We are Young” երգը:
Բրիտանացի երգչուհի Ադելը, ում համար նախորդ տարին հաղթանակների տարի էր, մրցանակ է ստացել փոփ երաժշտության մեջ լավագույն սոլո կատարման համար` “Set Fire to the Rain (Live)” երգով: Նախորդ տարի 24-ամյա երգչուհին 6 “Գրեմմիի” արժանացավ:
լավագւոյն ալբոմ անվակարգում “Mumford & Sons” խմբի “Babel” ալբոմը: Ավստրալա-բելգիացի Gotye-ի “Somebody That I Used to Know” երգը տարվա լավագույն ձայնագրություն է ճանաչվել:
Լավագույն դասական գործիքային սոլո անվանակարգում հաղթող է ճանաչվել հայազգի հայտնի երաժիշտ Քիմ Քաշքաշյանը` “Kurtág and Ligeti: Music For Viola” սոլո ալբոմի համար: Ալտահար Քիմ Քաշքաշյանը համագործակցել է մի շարք աշխարահռչակ կոմպոզիտորների, այդ թվում` Տիգրան Մանսուրյանի հետ:
“Գրեմմիի” 55-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը հեռարձակվել է “MTV” հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Ամերիկյան ձայնագրության ակադեմիայի մրցանակները տրվում են ամեն տարի 1958-ից: Այն հաճախակի անվանում են “երաժշտական Օսկար”: “Գրեմմիի” մրցանակները տրվում են 78 անվանակարգերում: